Թաթոյանը հրապարակել է իր ուղերձից հետո ադրբեջանական արձագանքը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության պատասխանը (տեսանյութ)
ԻրավունքՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, նրանց զինված ուժերի դաժանությունների, ՀՀ սահմաններին մարդու իրավունքների խախտումների ու թշնամանքի քաղաքականության հետ դրանց կապի մասին հուլիսի 12-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձից հետո ադրբեջանական դիվանագիտական առաքելությունը հանդես է եկել պատասխանով:
Կից նյութում ադրբեջանական արձագանքն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ելույթին աջակցող կարևոր արձանագրումներով պատասխանը ադրբեջանական կողմին (նյութը հայերեն թարգմանությամբ է):