Փաստաբան Հովհաննես Չամսարյանի ջանքերի շնորհիվ` վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է ԼՈւՐԵՐ.com-ի բողոքը
Իրավունք26.04.2019թ-ին «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ի տնօրեն Արթուր Պողոսյանն ընդդեմ «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի (ԼՈՒՐԵՐ.com) զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով դիմել էր դատարան:
Պահանջը վերաբերում էր «Lurer.com» կայքում, 09 ապրիլի 2019թ. (ժ. 16:58), հրապարակված «Կաշառք վերցնելու պատճառով պաշտոնից ազատվածը՝ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ-ի տնօրեն» վերնագրով հոդվածին:
Առաջին ատյանի դատարանը կայացրել էր ակնհայտ անհիմն վճիռ, որով բավարարել էր Արթուր Պողոսյանի հայցը: Վճռի դեմ ներկայացրել էինք վերաքննիչ բողոք: Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, մեր խմբագրության շահերը ներկայացնող փաստաբան Հովհաննես Չամսարյանի ջանքերի շնորհիվ, բավարարել է մեր բողոքը` փաստացի արձանագրելով ստորադաս դատարանի կողմից թույլ տված ակնհայտ կոպիտ խախտումները, որոնք կարող են իրական վտանգ ստեղծել կողմի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման համար: