Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի. ոստիկանություն
ԻրավունքԿառավարության մոտից այսօր` հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր առավոտից ուժեղացված հսկողություն են կատարում ոստիկանության ծառայողները ՀՀ Կառավարության շենքի մոտ: Բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ և Տարոն Ղազարյանին, Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին, ովքեր փորձել են խաղաղ ակցիա անցկացնել: