Փորձել են ինքնաբարձիչի օգնությամբ գողանալ հողամասում տեղադրված տնակը. ոստիկանները ժամանակին հասել են
ԻրավունքՈստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները և վետերանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 16-ին համատեղ ձեռնարկած միջոցառումներով կանխել են Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հողամասերից մեկում տեղադրված տնակը ինքնաբարձիչի օգնությամբ գողանալու փորձը:
Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածանքով բաժին հրավիրված երեք տղամարդիկ կատարվածի վերաբերյալ տվել են բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տնակի տիրոջ ինքնությունը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: