Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվեց
ԻրավունքՍիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Էրիկ Խաչատրյանը:
Արթուր Սարգսյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, բայց դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել նրան։
Պաշտպանական կողմը որոշել է բողոքարկել առաջին ատյանի որոշումը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: