Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ԱՄՆ քաղաքացի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել է Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։