Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ԻրավունքՍյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ:
Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով
վիրավորվել էր երկու քաղաքացի:
Միջադեպի հետ կապված լրատվամիջոցներում շրջանառվում է նաև
նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդու՝ Մելիքսեթ
Բարսեղյանի անունը: Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում է եղել
նաև Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: