Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա 

«Հրապարակ». Նվերն ընդունել են՝ Պատրոն Դավիթին կալանավորել

Իրավունք

«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջերս պաշտպանության նախարարության տնօրինության տակ է հայտնվել «Բաղրամյան» զորավարժադաշտում գտնվող դիպուկահարների հրաձգային համալիրը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բազա, որի համար կարելի է միայն ուրախանալ։ Այս նորության մեջ ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե իշխանության բազմաթիվ հայտարարությունները չլինեին, թե՝ «փող ունենք, բայց զենք բերել չենք կարողանում»: Ստացվում է, որ ՊՆ-ին հաջողվել է ինչ-որ կերպ կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող, միջազգային չափորոշիչներին համապատասխանող դիպուկահարների հրաձգային համալիր, որը թույլ է տալիս դիպուկահար եւ այլ մոտոհրաձգային ստորաբաժանումների պրոֆեսիոնալ պարապմունքներ կազմակերպել եւ մրցույթներ անցկացնել:

Սակայն մենք պարզեցինք, որ այս անգամ էլ «խաղաղասեր» ռազմաքաղաքական իշխանությունը ոչ մի կապ չունի ի շահ հայկական բանակի կառուցված այս պոլիգոնի հետ: Մեր տեղեկություններով, պատերազմի ավարտից հետո զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) պաշտպանության նախարարությանն առաջարկել է իր միջոցներով՝ որպես նվիրատվություն, Արմավիրի մարզում կառուցել 4 տեղամասից բաղկացած հսկայական համալիր։ Նախագիծը քննարկվել է զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների հետ, որից հետո սկսվել են կառուցման աշխատանքները։ Ընդ որում, կառույցի վրա աշխատանքները շարունակվել են անգամ այն ժամանակ, երբ Դավիթ Գալստյանն արդեն կալանավորված է եղել՝ նա բանտից ղեկավարել է ֆինանսավորման եւ կառուցապատման աշխատանքները։

Մեր աղբյուրներն ասում են, որ տարածաշրջանում նախադեպը չունեցող այս կառույցը բաղկացած է լսարանից, կառավարման կետից, զենքի եւ զինամթերքի պահեստից, սանհանգույցներից, տեղադրված են տեսախցիկներ եւ ավտոմատացված համակարգեր, հրաձգության վարման համար կառուցված է չորս ուղղություն։ Հրաձգային համալիրի կառուցման համար ծախսվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ։ Հետո այս կառույցը ձեւակերպվել է որպես նվիրատվություն եւ հանձնվել պաշտպանության նախարարությանը։ Այս ամենը տարօրինակ կամ ուշագրավ չէր լինի, եթե նվիրատվության փաստը սուպերգաղտնի կերպով չպահվեր համապատասխան պաշտոնյաների կողմից: Պարզվում է՝ նախապես նախատեսված բացման եւ փոխանցման արարողությունն իշխանության նեկայացուցիչները հապճեպ չեղարկել են եւ բոլոր հնարավոր ճանապարհներով փորձել են կոծկել Պատրոն Դավիթի կողմից նման կառույց սարքելու եւ նվիրելու տեղեկատվությունը: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը՝ գուցե այսկերպ փորձում են իրենց «կառուցողական հարեւանին» չզայրացնել կամ հասկանում են, որ խայտառակություն է նման նվեր ընդունել մի մարդուց, որի դեմ հերթական գործն են հարուցել ու կալանավորել, բայց հարուցված քրգործով վաղեմության ժամկետն արդեն լրացել է, եւ համարժեք ապացույցներ էլ չունեն։ Պատրոն Դավիթի կալանավորման ֆոնին նրա թանկ նվերը չեն ցանկացել հանրայնացնել, որովհետեւ դա ապերախտության եւ հիմարության շատ ակնառու դրսեւորում կլիներ:

Հիշեցնենք, որ Գալստյանի փաստաբանը վաղեմության ժամկետը լրանալու հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարաններն անտեսել են առերեւույթ առկա այդ հանգամանքը եւ Գալստյանին շարունակում են կալանքի տակ պահել։ Ավելին, կոնկրետ Դավիթ Գալստյանի գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալներին չեն կալանավորել՝ առաջնորդվելով հենց այդ հիմքով, որ վաղեմության ժամկետը լրացել է, իսկ Պատրոնին պահում են կալանավայրում՝ տրորելով օրենսդրությունը։

Ինչ վերաբերում է նվեր-կառույցին, ՊՆ-ից մեզ ասացին, որ այն այնքան մեծ է, որ հանգիստ կարող է ծառայել թե՛ ՊՆ-ին, թե՛ քաղաքացիական անձանց, անգամ կարող են կազմակերպել հրաձգության դասընթացներ բոլոր ցանկացողների համար:

Ստացվում է՝ բոլոր անհրաժեշտ կառույցներով եւ սարքերով ապահովված համալիրը սիրով ընդունել են, սարքողին՝ կալանավորել, եւ որպեսզի ավելորդ աղմուկ չլինի, անգամ բացման արարողություն չեն արել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը
Ամենադիտված