Անահիտ Մանասյանը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին:
ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Իր հերթին, դեսպանը՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ, բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա ներկայացրել է Ֆինլանդիայի Հանրապետության կողմից մեր երկրում նախաձեռնված ծրագրերը։
Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ