Սոֆի Լորենը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԺամանցԻտալացի կինոաստղ Սոֆի Լորենը, ով չորեքշաբթի դարձավ 89 տարեկան, տեղափոխվել է հիվանդանոց Ժնևի իր տանը վայր ընկնելուց հետո, հայտնում է Sophia Loren ռեստորանի աշխատակազմի հաղորդագրության մեջ, որը կինոաստղը պետք է բացեր սեպտեմբերի 26-ին:
«Սոֆի Լորենի հետ դժբախտ դեպք է պատահել, երբ այսօր առավոտյան ընկել է Ժնևի իր տանը։ Դերասանուհուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության, և ազդրի մի քանի կոտրվածք են հայտնաբերել։ Նա վիրահատվել է։ Վիրահատությունը հաջող է անցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։