Աբովյանի համայնքապետարանը իրականացնում է հյուրընկալ անձանց և ընտանիքների հաշվառում
ՀասարակությունԱբովյանի համայնքապետարանը հայտարարություն է տարախել․
«Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աբովյանի համայնքապետարանը իրականացնում է հյուրընկալ անձանց և ընտանիքների հաշվառում՝ տեղահանված արցախցիներին ժամանակավոր և անվարձահատույց կացարան տրամադրելու նպատակով:
Արցախից մեր հայրենակիցների հնարավոր արտագաղթման դեպքում, նրանց տեղավորման նպատակով, խնդրում ենք Աբովյանի համայնքապետարան դիմեն այն քաղաքացիները, որոնք կարող են ժամանակավորապես տրամադրել բնակարան, առանձնատուն կամ սենյակ։
Աբովյանի համայնքապետարան այս նպատակով կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 060 536 431, 060 536 404 հեռախոսահամարներով յուրաքանչուր աշխատանքային օր, մինչև ժամը 18:00-ն»։