«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր 

Ուսանողները որպես կամավոր կներգրավվեն Արցախից տեղահանվածների աջակցությանն ուղղված ծրագրերում

Հասարակություն

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը: Մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը:

Ըստ այդմ, ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աջակցության աշխատանքներ: Առաջարկվել է նաև միջազգային համապատասխան կառույցներին (գործընկեր բուհեր, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միջազգային միջպետական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ուսանողական ասոցիացիաներ և այլն) Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրամադրել օբյեկտիվ և համապարփակ տեղեկատվություն՝ մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության առումով միջազգային իրազեկվածության բարձրացման և դրանով իսկ հնարավոր սպառնալիքների կանխարգելման համար:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մի շարք բուհեր արդեն սկսել են հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։

«Գիտակցում ենք, որ ուսանողության ջանքերը շատ կարևոր են ու այդ օգնությունն էական կլինի: Բուհերն արդեն արձագանքել են նախարարության շրջաբերական նամակին: Բուհերում հավաքագրվում են ուսանողներ և փորձելու են մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ճշգրտելով անհրաժեշտ աջակցության և կամավորական աշխատանքների շրջանակը, որոնք տարատեսակ բնույթի են: Տեղում արդեն յուրաքանչյուր կամավորի համար աշխատանքները կվերաբաշխվեն, և դրանք համակարգված կընթանան»,- ասել է Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դեռ երեկվանից Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում որպես կամավոր ներգրավվել են Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ:

Նրանք պետական մարմիների հետ՝ Կարմիր խաչի աջակցությամբ, իրականացնում են որոշակի աշխատանքներ՝ հիմնականում գույքագրելով մարդկանց կարիքները և կատարելով տվյալների մուտքագրում: Նախարարության հորդորին միացել է նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր մասնագիտական գործունեության հիմնական գերակա ուղղությունների շրջանակում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տարհանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրեր և ծառայություններ:

ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանի խոսքով՝ ձևավորվել է երկու խումբ՝ կազմված ուսանողներից և դասախոսական անձնակազմից: Ուսանողներից կազմված խմբերում նախևառաջ ընդգրկվել են մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերում սովորողներ, որոնց հիմնական մասն արդեն նաև աշխատում է մասնագիտությամբ ու ունի բավականաչափ փորձառություն:

«Ուսանողները նախևառաջ կկատարեն հանրօգուտ, այսինքն իրավիճակից բխող աշխատանքներ, որոնք կուղղորդվեն կազմակերպիչների և պատկան մարմինների կողմից: Կարող են իրականացնել նաև ուսումնական գործընթաց, դասապատրաստումներ, ինչպես նաև որոշակի արտադպրոցական ժամանցի կազմակերպում դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ուսանողների հետ իրականացվել են վերապատրաստման աշխատանքներ, որոնք միտված են եղել իրազեկելու և ուղղորդելու, թե ինչ աշխատանքներ իրենք կարող են կատարել բռնի տեղահանված մեր հայրենակիցների, երեխաների ու նրանց ընտանիքների հետ:

Ուսանողները նաև կարող են հոգեբանական, ոչ խորը մասնագիտական ծառայություններ մատուցել՝ մեթոդիկաների, խաղերի, թրեյնինգների տեսքով»,- ասում է Հակոբ Թադևոսյանը: Ինչ վերաբերում է դասախոսական անձնակազմից և վարչական աշխատակիցներից կազմված խմբերին, ապա նրանք նաև նեղ մասնագիտական աշխատանքներ կիրականացնեն, հատկապես հոգեբանական ծառայություններ: «Շատ կարևոր ուղղություն ենք համարում նաև մասնագիտական կարիքի գնահատումը հոգեբանական աջակցության տեսանկյունից: Մեր այն աշխատակիցները, որոնք փորձ ունեն աշխատելու արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության պայմաններում՝ վիրավորների, հաշմանդամների հետ, ըստ կարիքի կգործուղվեն հենց այդ թիրախային խմբերի հետ աշխատելու»,- նշում է Հակոբ Թադևոսյանը:

Կամավորական խմբեր են ձևավորվում նաև Երևանի պետական համալսարանում: Մասնավորապես, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։ Ակնկալվում է ձևավորել աշխատանքային խմբեր 6 ուղղությամբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։

Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Աշխատելու են առանձին խմբեր, որոնք կզբաղվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։

Կամավորների հավաքագրման աշխատանքներ սկսելու մասին հայտարարություններով են հանդես եկել նաև բարձրագույն ուսումնական մյուս հաստատությունները, որոնց աշխատանքին կանդրադառնանք հաջորդիվ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորում
Ամենադիտված