Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում 

Կամրապնդվի Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը․ ՆԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել

Արտաքին Քաղաքական

Սեպտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։ «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունները:

Նիստին ներկա էր նաև ԱՊՀ մասնակից երկրների տարածքում Կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը։

Վահե Ղազարյանը բացման խոսքում ընդգծել է, որ երկու նախարարությունների Միավորված կոլեգիան շարունակում է կարևոր մեխանիզմ լինել հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման գործում: Կոլեգիայի նիստերում քննության առարկա են դառնում կողմերին հետաքրքրող բոլոր հարցերն ու խնդիրները, համատեղ մշակվում են կոնկրետ քայլեր` երկու պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ:

Ելույթի ավարտին Վահե Ղազարյանը հույս է հայտնել, որ Միավորված կոլեգիայի երևանյան նիստում կայացված որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը:

Միավորված կոլեգիայի նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նա շնորհավորել է հայկական կողմին Անկախության տոնի առթիվ և խոսել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում երկու իրավապահ կառույցների համագործակցության, իրականացված աշխատանքի և նախատեսվող միջոցառումների մասին։

Ելույթից հետո նիստի մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների քննարկմանը:

Օրակարգում հետևյալ հարցերն էին:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների համագործակցությունը նախաքննությունից և արդարադատությունից թաքնվող հանցագործների հետախուզման, անհետ կորած քաղաքացիների որոնման, դիակների նույնականացման ոլորտում և այդ ուղղությամբ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացումը:

Փոխգործակցության հեռանկարները ՌԴ և ՀՀ ներքին գործերի մարմինների կադրերի պատրաստման և գործունեության գիտական ապահովման բնագավառում:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների Միավորված կոլեգիայի 2025 թվականի աշխատանքի պլանի նախագծի մասին:

Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՌԴ և ՀՀ ՆԳ նախարարությունների համապատասխան կառույցների պատասխանատուները:

Հարցերի առարկայական քննարկումից հետո ընդունվել են կոնկրետ որոշումներ:

Նիստը եզրափակիչ ելույթներով ամփոփել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Ավարտին ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները
Ամենադիտված