Անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել Արցախում իրավիճակը վերահսկելու համար․ Մեթյու Միլլեր
Արտաքին ՔաղաքականԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ, և որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել Արցախում իրավիճակը վերահսկելու համար․
«Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ։ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան չլքել իրենց տները, մնալ և խաղաղ ու արժանապատիվ ապրել իրենց բնակավայրերում և ունենալ պաշտպանված իրավունքներ։ Նրանք, ովքեր ուզում են հեռանալ այդ տարածքից, պետք է անվտանգ ելքի հնարավորություն ունենան՝ երրորդ՝ դիտորդ կողմի ուղեկցությամբ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։