Գիշերային եւ եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին պայթյունից տուժածների տեղափոխումը․ ՀՀ ԱՆ
ՀասարակությունՁեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային եւ ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, ցավոք, գիշերային եւ եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
«Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով,-նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։