Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ
ՀասարակությունՍեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԱՀ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։