Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում:
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, հայտնումէ ՀՀ ԱՆ-ն։