Երևանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզեր տեղափոխելու համար
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզեր տեղափոխելու համար, տեղեկացնում են Քաղաքապետարանի լրատվական վարչությունից։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:
Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին՝ ժ. 21:00-ին մեկնել են Կոռնիձոր: