Տասնյակ մարդիկ մոտ կես ժամ անցկացրել են ատրակցիոնի վրա՝ գլխիվայր կախված վիճակում
ԱյլԿանադայում «Wonderland» թեմատիկ այգու այցելուները մոտ կես ժամ անցկացրել են գլխիվայր կախված վիճակում՝ Lumberjack կոչվող ատրակցիոնի վրա: Այս մասին գրում է Metro-ն։
Կադրերում երևում է, թե ինչպես է ատրակցիոնը կանգ առել 180 աստիճան անկյան տակ: Արդյունքում 45 այցելու մնացել է օդում։
11-ամյա Սփենսեր Փարքհաուսն ասել է, որ սկզբում կարծում էր, թե ատրակցիոնի կանգնելը զվարճանքի մի մասն է: Սակայն երբ այգու այցելուները նայել են ներքև և տեսել, որ մի քանի տասնյակ մետր ներքեւ շտապօգնության մեքենաները մոտենում են իրենց, նրանք հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ:
Կես ժամ անց ինժեներները կարողացել են վերականգնել Lumberjack-ի աշխատանքը: