Երևանում 11-ամյա երեխան հանկարծամահ է եղել
ՀասարակությունՈղբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, շտապօգնության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 71 խումբը կանչով մեկնել է Կուրղինյան փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 11-ամյա Կարեն Դ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ երեխայի հարազատների՝ տղան տանը հանկարծամահ է եղել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: