Լուրերը, թե պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել ՀՀ, ապատեղեկատվություն է
ՀասարակությունՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել․
«Թյուրընկալումից խուսափելու համար հայտնում ենք, որ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, որ «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը։
«Հումանիտար կենտրոնի» տաղավարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը»։