«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցող իրադարձությունների եւ ներքաղաքական իրավիճակի սրման ֆոնին Փաշինյանի իշխանությունը չի դադարեցրել Երեւանի քաղաքապետի պաշտոնն ամեն գնով զավթելու իր մտադրությունները։ ՔՊ-ում ակտիվ աշխատում են հատկապես «Հանրային ձայն» կուսակցության ցուցակի վրա:
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն, որ քվորում ապահովեն եւ Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեն․ նրանց մեկ ձայն է պակասում, եւ որոշել են այդ հարցը լուծել մարդագողությամբ: Եթե առաջին նիստին քվորում չլինի, երկրորդ փորձից կկարողանան Ավինյանին ընտրել քաղաքապետ:
Առաջին փուլում պահանջվող 33 ձայնը ՔՊ-ն չունի, սակայն, օրենքի համաձայն, երկրորդ փուլում մասնակիցների պարզ մեծամասնության քվեն էլ է բավարար։ Արդեն լուրեր կան, որ «Հանրային ձայնի» կին ավագանիներից մեկը ճամբարափոխ է եղել եւ գոնե քվորումի հարցում կաջակցի ՔՊ-ին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում