Ադրբեջանցիները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀասարակությունԱդրբեջանցի երկու զինծառայող կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ: Դա երևում է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպության՝ X-ում (նախկին Թվիթեր) տարածած տեսանյութում։
Տեսանյութից պարզ է դառնում, որ վանքի վրա կրակում են անգամ զրահափոխադրիչից։
«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»,– նշված է գրառման մեջ։
Տեսանյութն՝ այստեղ