Զելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի Հոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան Միշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ը Սալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարանները Սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունը Բասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարով Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ Ղազարյան Խմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհը Փոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներ Քվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսում 

Ադրբեջանական դաշտը մոնիթորինգ եմ արել ու հասկացա, որ շատ բարդ է Վարդանյանի ազատ արձակման հարցը

Բլոգոսֆերա

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Երեկ ուշ գիշեր ադրբեջանական դաշտը մոնիթորինգ եմ արել ու հասկացա, որ շատ բարդ է լինելու Ռուբեն Վարդանյանի հետագա ազատ արձակման հարցը: Այսօր նրան չորս ամսով կալանավորելու որոշում են կայացրել ու մեղադրանք են առաջադրել երեք հոդվածով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի հանրապետություն»:

Երբ ես ասում եմ մենք Ադրբեջան պետությունը չենք ճանաչում կամ չենք ուզում մինչև վերջ գիտակցել դրա ռասիստական էությունը, հենց այս ամենի մասին եմ ասում: Ինչու՞մն է Ռուբեն Վարդանյանի «մեղքը»: Այն օրվանից որ նա ժամանեց Արցախ, հետո ստանձնեց պետնախարարի պաշտոնը, որից կարճ ժամանակ անց հաջորդեց բլոկադան, միջազգային մամուլը հենց նրա անձի ու կապերի շնորհիվ անդադար լուսաբանում էր Արցախի թեման, մեծ աղմուկ էր բարձրացվել, որը շատ էր անհանգստացնում Ադրբեջանին: Նրանք կարող են արհամարհել զանգերը, դատարանի որոշումները, բայց երբ միջազգային հանրության շրջանում բոլորը սկսում են խոսել իրենց մասին որպես էթնիկ զտում իրականացնողները, դա արդեն Ալիևին հեչ դուր չի գալիս: Նա իր իմիջը չի ուզում փչացնել:

Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանի աշխատանքը արտաքին աշխարհի հետ մեծ գլխացավանք էր դարձել Բաքվի համար: Դրա համար էլ իրենք հսկայական ջանք դրեցին, որպեսզի Վարդանյանը հեռացվի պետնախարարի պաշտոնից: Այդուհանդերձ, նա դուրս չեկավ Արցախից, բայց միջազգային աղմուկն, իհարկե, այդ տեմպով այլևս չշարունակվեց: Ադրբեջանը հիմնականում հասավ իր նպատակին՝ թեման մարեց:

Հետո արդեն եղան հետագա քայլերը, Ադրբեջանը մտածված ծրագրված սպասեց իր «աստեղային ժամին» Արցախի հայերի բռնի տեղահանումն իրագործելու համար: Վերջին կաթիլը դարձավ սեպտեմբերի 19–ը, որի ժամանակ ևս Վարդանյանը ակտիվ իրազեկում էր դրսի որոշ լրատվամիջոցների իրադրության մասին:

Ինչևէ, Ադրբեջանը իր նպատակին հասավ՝ Արցախը դատարկվում է ամենադաժան ձևով, Արցախի թեման էլ «փակվում է»: Հերթը արագ կհասնի Հայաստանին, իրենց մամուլն արդեն խոսում է «անկլավների» ու «միջանցքի» մասին:

Բայց այս ողբերգության մեջ կա մի դրվագ, որը ևս հաշվի չի առնվում: Ադրբեջանը փորձելու է տարբեր միջոցներով վնասել այն մարդկանց, որոնք իրենց դեմ են դուրս գալիս, որոնք աղմուկ են բարձրացնում, որոնք փորձում են թույլ չտալ ու կանխել իրավիճակի ողբերգական զարգացումները: Չգիտեմ ուղղակի թե անուղղակի (ես փաստերով եմ սիրում խոսել), բայց ես վստահ եմ, որ իրենք մեծ դեր են խաղացել մեր հանրության մի որոշակի հատվածի աննախադեպ դեգրադացիայի մեջ: Մարդիկ կան, այսքանի հետո ասում են՝ «դե պայմանագիր կնքվի, խաղաղ կապրենք»: Ես անհոգնել փորձում եմ բացատրել, որ Ադրբեջանին պետք չի խաղաղություն հայերի հետ, նրանց պետք է խաղաղություն՝ առանց հայերի:

Մինչ իշխանությունները փորձում են բոլորին գործակալ ու հինգերորդ շարասյուն որակել, աջուձախ վագներականներ տեսնել ու երեքգլխանի դևեր, դրան զուգահեռ մենք կորցնում ենք հայրենիք, կյանքեր, արժեքներ, կամք ու բարոյականություն: Դրա համար էլ կգտնվեն ոմանք, որոնք կուրախանան, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ընդ որում՝ մարդ, որը միշտ փորձել է օգնել Հայաստանին տեսանելի դառնալ աշխարհի համար: Այդ մարդը դրա կարևորությունը հասկացել է, իսկ հայտնի հարցազրույցում էլ խոսում էր Հայաստանի՝ Ֆինլանդիա դառնալու իր երազանքի մասին, բայց դե իշխանական մեդիան դա դարձրեց «թաթարստանի» թեմա:

Միշտ այդպես է՝ Ալիևն էլ հայերին էթնիկ զտման ենթարկեց ու խոսում է «ինտեգրացիայից» ու «խաղաղությունից»: Փաշինյանն էլ քանդում է հայոց պետականությունն ու խոսում ինքնիշխանությունից: Ծուռ հայելիների ու տրամաբանության բացակայության փուլում ենք և դա ամենասարսափելին է, թերևս:

Տոկունություն եմ մաղթում Վարդանյանի հարազատներին, բարդ ճանապարհ է սպասվում, բայց ես վստահ եմ հենց նույն միջազգային մամուլը, ուժեղ պաշտպանությունը ու քայլերի մտածված, հստակ հաջորդականությունը կօգնի կանխել դեպքերի հետագա վտանգավոր ընթացքը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարովՊիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ ՂազարյանԽմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհըՀետաքննություն՝ Սպիտակ տան նախկին խոսնակի շուրջ․ Կալիֆոռնիայում նոր սկանդալՓոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներՀրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահմանՔվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսումՆյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթըՓաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակԿոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա ԳրիգորյանԵրկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակՈւկրաինան գիշերը ենթարկվել է հզոր հարվածների․ Կիևը խոստովանել է հարձակման մասշտաբները ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան«Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալՉինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարումՄոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններումՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասինՍաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիսՊուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով
Ամենադիտված