Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք»
ՀասարակությունԲռնի տեղահանված արցախցիների հոսքին զուգահեռ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկայում գների էական աճ է նկատվում։ Այս մասին գրում է «Հետք»-ը
Սոցիալական ցանցերում և ամենուր տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախահայերը, նրանց հարազատներն ու ընկերները վարձով բնակարաններ են փնտրում։ Նրանց մի զգալի մասը հրաժարվում է պետության հատկացրած տներից ու բնակարաններից, քանի որ նախընտրում է Երևանում կամ Երևանին մոտ գտնվող քաղաքներում ապրել։
Պահանջարկը կտրուկ ավելացել է, և արդեն երեք օր է՝ վարձով տրվող տների ու բնակարանների սեփականատերերը բարձրացնում են գները։
Մեր փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ տների ու բնակարանների գներն ընդամենը երեք օրում նվազագույնը 30%-ով թանկացել են, առանձին դեպքերում՝ նույնիսկ կրկնակի-եռակի։
Այս ֆոնին կան նաև փոխզիջումների գնացող սեփականատերեր և գործակալություններ։ Ինչպես նաև՝ սեփականատերեր, որոնք պատրաստ են անվճար տրամադրել բնակարանները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։