Համացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը
ՀասարակությունՀամացանցում տարածվում է տեղեկատվություն, համաձայն որի, հաքերները ջարդել են Արմեն Խաչատրյանի հեռախոսը և անձնական հաղորդագրություններին ծանոթացել: Մասնավորապես հրապարակվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և հասարակության հետ կապերի և տեղեկատվության դեպարտամենտի պետ Արմեն Խաչատրյանի նամակագրությունը: Այնտեղ նշվում է նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և «Հասարակական կապերի և տեղեկատվությա կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանի մասին:
Այս մասին հայտնում է mamul.am-ը: