Հենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն Հայաստան
Հասարակություն«Հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում. այսօր նրանց շտապօգնության մեքենաներով կտեղափոխեն Հայաստան»,- այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․
«Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են»,- մանրամասնել է Ավանեսյանը։