Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել նախորդ գրառման համար
ՀասարակությունՍուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը ներողություն է խնդրել իր հայտարարության համար, սակայն կրկին իր կարծիքն է պարտադրել արցախցիներին․ «Դեմ եմ հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն»։
«... Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար,որով կարծիք է ստեղծվել թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը.
Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու,սակայն մեր աջակցությանը զուգահեռ ձեր հրապարակում հայտնվելը,խառնվելը ներքին ներքաղաքական գործերին,հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է Վարդազարյան Անին։