Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում․ ՊՆ ղեկավար
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում, Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։
«Նախագահը (Էմանուել Մակրոնը) անձամբ է հետևում, թե ինչ է կատարվում, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է Ֆրանսիայի համար։ Նա ասել է, որ մեր բացարձակ նպատակը Հայաստանի ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու բնակչության պաշտպանվածությունն է։
Մենք բացել ենք պաշտպանական առաքելություն մի երկրում, որտեղ մինչ օրս չկար, և որը թույլ կտա ամենօրյա կապ ունենալ հայկական բանակի և իշխանությունների հետ՝ ուսումնասիրելու նրանց պաշտպանության և անվտանգության հետ կապված կարիքները։ Ամեն դեպքում, մենք դիտարկում ենք Հայաստանից եկող հարցումները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը