Ֆրանսիան չեզոք միջնորդ չէ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կոլոննայի հայտարարություններին
ԲլոգոսֆերաՖրանսիան ազնիվ և չեզոք միջնորդ չէ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Նախարար Կոլոննայի՝ Հայաստանում իր հանդիպումներում շրջափակման և բռնի տեղահանման մասին հայտարարությունները չեն ծառայում խաղաղությանը: Նրա՝ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է» հայտարարությունը վերջնականապես պատռեց Ֆրանսիայի՝ ազնիվ և չեզոք միջնորդ լինելու դիմակը», - գրել է Հաջիզադեն: