ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ 

Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման համար

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաև ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ընթացքում ՀՀ ՊՆ համակարգում և ոստիկանությունում զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի,  ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնները, ապօրինի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով տնտեսվարող սուբյեկտների վճարած առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը:

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13֊ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ. Ա.-ին հրահանգել է հափշտակել վերջինիս վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար' երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ. Մ.-ի կազմակերպմամբ, գիտությամբ և թողտվությամբ Խ. Ա.-ն, չունենալով տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն' օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն առձեռն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին տալու վերաբերյալ:

Խ. Ա.-ի հրահանգով յուրաքանչյուր ամիս Ա. Ա.-ն տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է հիշյալ գումարները, որոնք ամբողջությամբ հանձնել է Խ. Ա.-ին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մ.-ի պահանջով յուրացրել է դրանք՝ յուրացված գումարից յուրաքանչյուր ամիս 1000 ԱՄՆ դոլարը տալով Վ. Մ.-ին: Նույն ժամանակահատվածում բաժնի հաշվապահի պարտականությունները կատարող անձինք Խ. Ա.-ի հրահանգով բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել են ակնհայտ կեղծ, այն է' տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ խեղաթյուրված և անարժանահավատ տեղեկություններ' նման կերպ քողարկելով Վ. Մ.-ի կազմակերպմամբ կատարված հափշտակությունը:

Արդյունքում՝ Վ. Մ.-ն վերը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է ընդհանուր 13.935.200 ՀՀ դրամի յուրացումը, որից 8.239.390 ՀՀ դրամին համարժեք 17.000 ԱՄՆ դոլարը որպես իր մասնաբաժին հափշտակել է: Բացի այդ, նույն հանցավոր սխեմայով պետական միջոցներ են հափշտակվել նաև ՊՊԳՎ պետի պաշտոնը զբաղեցրած երկու այլ անձանց պաշտոնավարման ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ Վ. Մ.-ի և նշված անձանց կազմակերպմամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1.418.060.977 ՀՀ դրամի չափով գույքը:

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ՀՀ ՊՆ և ոստիկանական համակարգերում աշխատելու ընթացքում ունենալով բացառապես աշխատավարձից գոյացած օրինական եկամուտներ, նշված ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր, ՀՀ֊ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքեր և ձևակերպել ավանդներ, փոխանցումներ կատարել ՌԴ և այլ պետություններ, որոնց գումարային արժեքը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտների չափը:

Բացի այդ, Վ. Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի (եկամուտների)՝ 1.408.544.977 ՀՀ դրամին համարժեք 2.811.900 ԱՄՆ դոլարի, 9.400 եվրոյի, 4.361.814 ՌԴ ռուբլու և 28.819,7 բրիտանական ֆունտ ստերլինգի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է դրանք՝ որպես օրինական եկամուտ փոխանցել է իր բանկային և քարտային հաշիվներին՝ մի մասը ներգրավելով որպես ավանդ և դրա դիմաց ստանալով տոկոսներ, իսկ մյուս մասը կանխիկացրել և ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում, այդ թվում՝ 2017-2018 թթ. ընթացքում ՌԴ֊ից ձեռք է բերել ընդհանուր 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500» և «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով իրականացրել է ավտովարձույթի ծառայություն՝ ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1֊ին կետով:

Վ. Մ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան
Ամենադիտված