«3+3» ձևաչափով հանդիպման պայմանավորվածություն լինելու պարագայում ԱԳՆ-ն կտեղեկացնի․ «Ազատություն»
Արտաքին Քաղաքական«3+3» ձևաչափով հանդիպման որևէ պայմանավորվածություն լինելու պարագայում Արտգործնախարարությունը կտեղեկացնի», - «Ազատության» հարցմանը պատասխանել են ԱԳՆ-ից։
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր կիրակի օրը Թբիլիսիում Ալիևի և Ղարիբաշվիլիի հնչեցրած՝ Վրաստանում հանդիպելու առաջարկի մասին, արդյոք խոսքը «3+3», թե՞ տարածաշրջանային նոր, եռակողմ ձևաչափի առաջարկի մասին է և ընդունելո՞ւ է արդյոք Երևանն այդ առաջարկը։ ԱԳՆ-ն, ըստ էության, չի մեկնաբանել Վրաստանում հանդիպելու առաջարկը։