Պուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել Կրեմլը Հայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակը Թրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ Փաշինյան Եվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրա Եվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ Փաշինյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանին Մեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճում Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան Զրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է 

Մինչեւ հիմա Ադրբեջանի նախագահը ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճնաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել․ Փաշինյան

Արտաքին Քաղաքական

Գրանադայի հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար, այնտեղ կոչ կար բոլոր կողմերին, որ բոլոր գերիներին ազատ արձակվեն: Մենք միշտ պատրաստակամությունն հայտնել ենք, որ բնանք այդպիսի լուծումների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում է սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտցիայի արդյունքում սահմանի խախտումները պետք է վերացվեն: Բայց  այստեղ խնդիր այն է, որ այս փաստաթղթի տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը: Մյուս կողմից առնվազն արեւմտյան տիրույթում ձեւավորվել է պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի հիմքը ապագա կարգավորման»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ալիեւը պահանջել է 8 գյուղերի «ազատագրումը», որքանով է այս պահանջը տեղավորվում բանակցային տրամաբանության մեջ, Փաշինյանն ասաց. «Հարցին ուղիղ պատասխանելուց առաջ կուզենայի համատեքստը պատկերացնել: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չեկավ եւ չստորագրեց, որոնք են վարկածները: Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն էր, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ իրենք խնդիր ունեն, չեն համարում նրան անաչառ դիտորդ: Երկրորդ մեկնաբանությունը, որի անաչառությունը առաջիկայում ստուգելու հնարավորություն կլինի, այն է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա: Եվ դրա համար կա մեկնաբանություն, որ մի քանի թեմաներ կան, որոնք նրանք կարող են օգտագործել հետագա սրացումների եւ էսկալացիաների համար: Սա է պատճառը, որ մենք ոչ մի թեմայի հարցում չպետք է ցուցաբերենք էմոնցիոնալ մոտեցում եւ պետք է բոլոր խնդիրները, Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք եւ հստակ աշխարհին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք, որոնք բխում են Հայաստանի անվտանգության շահերից:

Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին բարձրացնում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետեւ, նույն Տավուշի մարզում, օրինակ, ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբերում, Այգեհովիտում, վազածենում, Պառավաքարում, այլ տարածքներում նույնպես: Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռեւս 2021-ին, եւ ասել ենք՝ եկեք որոշենք, թե որնէ  դելիմիտացիայի քարտեզը եւ այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք:

Մենք բանակցությունների ժամանակ ասում ենք՝ շատ լավ, եթե կողմերից որեւէ մեկը պետք է մյուսին վերադարձնի որեւէ տարածք: Խոսքը երկու կողմերի մասին է: Ենթադրենք զորքերը կանգնած են այս բնագծի վրա, որպեսզի հարցը լուծվի, պետք է այս բնագծից նահանջեն: Հիմա պետք է նահանջեն, գնան ո՞ր բնագծի վրա կանգնեն: Դա որոշվելու է ըստ քարտեզի, այսինքն կա սահման: Իսկ եթե կա սահման այդ կետում, ուրեմն նշանակում է կա սահման ամբողջ երկայնքով, հետեւաբար պետք է ճշգրտվենք ըստ Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմանների»,-ընդգծեց նա:

Հարցին, ինչու մենք չենք հիմնվում 2017-ին ԵԱՀԿ փաստաթղթի վրա, որտեղ կա սկզբունք, որ դելիմիտացիան չի կարող նպաստել նոր սրացումների, կոնֆլիկտի նոր ռիսկերի գեներացմանը, վարչապետն ասաց. «Այդ փաստաթուղթը 2020-ի հրադադարի հաստատումից հետո սահմանագծման հարցերով զբաղվող մեր պաշտոնյաների սեղանին է: Բայց խնդիրն այն է, որ գործընթացը դեռ չի սկսվել եւ մենք գտնվում ենք սկզբունքների ճշգրտման փուլում: Տարածքի մասին պատկերացումը նույնպես այդ սկզբունքներից մեկը կարող է լինել: Ալմաթիի հռչակագիրը սկզբունք է:

Այդ սկզբունքը 2023-ի մայիսի 14-ին Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իմ եւ Ադրբեջանի նախագահի կողմից, բայց խնդիրը այն է, որ մինչեւ հիմա Ադրբեջանի նախագահը Հայաստանի՝ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճնաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել»,-ասաց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիսՊուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը
Ամենադիտված