Ուզում եմ մի գաղտնիք բացել ՌԴ նախագահի և իմ միջև առաջին հանդիպման մասին. Փաշինյան
Արտաքին ՔաղաքականԵս ուզում եմ մի գաղտնիք բացել ՌԴ նախագահի եւ իմ միջեւ 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՌԴ նախագահն ասաց՝ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է: Ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի անկախության, սուվերենության եւ որոշումներ կայացնելու ազատության վրա: Մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել»,-ասաց նա: