Մենք «անվտանգություն» ասելով ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք. վարչապետ
Քաղաքական
«Մենք «անվտանգություն» ասելով ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք. այն կարևոր կոմպոնենտ է, բայց անվտանգության ամենակարևոր բաղադրիչն այն է, որ կարողանում ես ստեղծել վիճակ, որ այդ զենքն օգտագործելու անհրաժեշտություն չլինի»,- Հանրային ՀԸ-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:.
Նա նկատեց` երբ զենքն օգտագործվեց, հարց է առաջանում` իսկ ովքեր են լինելու քո հակառակորդների դաշնակիցները:
«Կարող է` դու քո հնարավորություններից հարյուր անգամ ավելի մեծ զենք, զինամթերք, բանակ ունենաս, բայց աշխարհի այնպիսի երկրներ սկսեն հարձակվել, որ ոչ մի բան չօգնի. մենք շղթայի մեջ պետք է նայենք: Գրանադայի հայտարարությունը ռազմական սպառնալիքը չի չեզոքացնում, բայց այդ չեզոքացման նժարին մի կշռաքար է` ոչ ամենածանրը, բայց ոչ էլ ամենաթեթևը»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը