Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, նրա համար մարդու ցավը արժեք չունի․ ադրբեջանագետ Ինչպես քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ մանրամասնում է ԿԸՀ-ն Պապիկյա’ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը. Սաղաթելյան Ուկրաինական ԶՈւ-ն դրոններով հարվածել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի հետ կապված Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով Միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել ՔՊ մասնակիցների նկատմամբ. ՔԿ Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային 

Մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Ղարաբաղից հետո. Կոպիրկինը` սյունիքյան այցի մասին

Քաղաքական

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։

Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։

Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։ Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշեց դիվանագետը։

Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։

Ռուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։

«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում», – ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։

Եվս մեկ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն է։ Կոպիրկինը աջակցության և կառուցողական մոտեցման համար երախտագիտություն հայտնեց Սյունիքի ղեկավարությանը։

Առաջին անգամ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հավանական բացման մասին 2023 թվականի մայիսի վերջին հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը։

«Սա նոր և շատ կարևոր պահ է։ Այստեղ մեր դիվանագետների առաջատար խումբ է աշխատում, որը նախապատրաստվում է այդ բացմանը», – նշեց դեսպանը։

ՌԴ պատվիրակության մյուս նպատակը մարզում աշխատող ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների հետ շփումն է։ Ինչպես նշեց դիվանագետը, այդ մարդիկ շատ բան են անում, որպեսզի այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը։

«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասաց Կոպիրկինը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համարԹրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, նրա համար մարդու ցավը արժեք չունի․ ադրբեջանագետԻնչպես քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ մանրամասնում է ԿԸՀ-նՊապիկյա’ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը. ՍաղաթելյանՈւկրաինական ԶՈւ-ն դրոններով հարվածել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներինՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայիՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի հետ կապված Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցովՄիացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել ՔՊ մասնակիցների նկատմամբ. ՔԿՈստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղայինՊատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում էԿասկադյորական ավտովթար. վիրավոր կա«Արդար քվե» դիտորդական առաքելությունը կներկայացնի ընտրախախտումների գրանցման նորարարական հարթակըՓաշինյանն ու Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններըՁայն տալով ընդդիմադիր ուժերին,ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. ՇարմազանովՍա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպանԳերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են ԵրևանՄեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարակա՞ն է տալիսՄոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-նԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԱռողջապահության նախարարությունը մանրամասնում է ՀԱՊԱԿ-ում ձերբակալվածի ինքնավնասման դեպքըԻրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը․ փաստաբանՍրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնումՀայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի․ հայտարարությունԴուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան ԽաչատրյանԹրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասինԹրամփի որդին պատրաստվում է դատի տալ Փսակիին զրպարտության համարՖինլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել մարդկանց «չգրգռվել» ԱՄՆ-իցԼիբանանում զոհվել է ՑԱԽԱԼ-ի դասակներից մեկի հրամանատարը Մոդենայում մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց խմբի Թրամփի` Չինաստան այցը ԱՄՆ-ի համար կործանարար հետևանքներ ունի. ԶԼՄՄայիսի երկրորդ կեսը կփոխի կենդանակերպի երեք նշանների ներկայացուցիչների կյանքը Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչպես է ուկրաինական «Մագուրա» ռազմածովային անօդաչու թռչող սարքը հայտնվել ՀունաստանումԱռեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել ԵՄ-ն դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը համայնքումՍալդոն բացահայտել է Ուկրաինայում բիոլաբորատորիաների հիմնական վտանգըՎարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան Լատվիայի կառավարության փլուզումը բացատրել են Ռուսաստանից վախովԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին «Սատանան կրում է Prada 2»-ը վերադարձրել է 2000-ականների մթնոլորտը, բայց նոր իրականությամբԻտալիայում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջԱՄՆ-ն չի ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող նավերըՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Էստոնիայի վարչապետը ցանկություն է հայտնել Եվրոպան վերածել «զենքը ձեռքին» նախագծի«Մենք չենք ուզում ապրել գերեզմանոցում». ինչպիսին է Մարիուպոլը 2026 թվականին
Ամենադիտված