Նոր Հաճնի կամրջի մոտ խոշոր ավտովթար է եղել․ վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08.00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 31-ամյա Հովհաննես Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և 38-ամյա Աշոտ Ո․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Վոլոդյա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Գ․Շամշյանի տեղեկություններով, Nissan-ի վարորդը վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը