Եթե Հայաստանը մերժի Ռուսաստանի միջնորդությունը, այլընտրանք կարող են լինել ուղիղ բանակցությունները. Ալիև
Արտաքին ՔաղաքականԵթե Հայաստանը մերժի Ռուսաստանի միջնորդությունը, կարծում եմ` այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ խարարների միջև ուղիղ բանակցությունները։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք կվերլուծենք ցանկացած այլ բանակցային հարթակ՝ հաշվի առնելով նրանց միջնորդական ծառայություններն առաջարկող երկրների վերաբերմունքը ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը և միջազգային իրավունքին», - ասել է Ալիևը: