ԼՂ-ից բռնի տեղահանված 234 անձ բուժվում է ՀՀ բուժկենտրոններում․ նրանցից 76- ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում բուժումը շարունակող 234 անձանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս պահի դրությամբ հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է 234 անձ: Նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի վիճակը միջին ծանրության է, նրանց բուժումը շարունակվում է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է առողջապահական առաջնային օղակում գրանցումներին, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված 21 743 անձ արդեն իսկ կցագրվել է ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում: