Կրեմլը տեղյակ է Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին
Արտաքին ՔաղաքականԿրեմլը տեղյակ է Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՀՀ վարչապետ Փաշինյանը որոշակի հանգամանքների բերումով կբացակայի»,- լրագրողներին ասաց Ուշակովը։
Հարցին, թե Կրեմլը գիտի՞ նրա բացակայության պատճառների մասին, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է. «Մեզ հայտնի է, բայց նա, հավանաբար, ինքը ինչ-որ կերպ կբացատրի դա»:
Հոկտեմբերի 13-ին Ղրղզստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։