Խարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ Աբրահամյան Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին Մալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-ի Բանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ» Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներ Դրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր Ռիադի 

«Իմ խորին զորակցությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները»

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․

«Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդը, արձագանքելով  Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վայրագությունների մասին ահազանգող նամակներիս, իր պատասխան նամակում հավաստիացրել է Արցախի Հանրապետության և այնտեղից բռնի տեղահանված բնակչության իրավիճակի, ինչպես նաև հենց Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրության մասին։ Նա մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ տիկին Թովմասյան,

Եվրոպական խորհրդարանի նախագահ տիկին Ռոբերտա Մեցոլան խնդրել է ինձ՝ որպես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահ, պատասխանել Ձեր նամակներին։

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրությունը կենտրոնացած է 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման համատեքստում Լեռնային Ղարաբաղի և իր տեղահանված բնակչության համար ստեղծված ողբերգական հետևանքների, ինչպես նաև Հայաստանին սպառնացող վտանգների վրա:

Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված հայտարարության մեջ, ինչպես նաև խորհրդարանի 2023 թ. հոկտեմբերի 5-ի բանաձևում, մենք խստորեն դատապարտում ենք նախապես ծրագրված և չհիմնավորված ռազմական հարձակումը և կոչ ենք անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պատասխանատու անձանց նկատմամբ։ Ինչպես գիտեք, մեր նախորդ բանաձևերում և հայտարարություններում մենք արդեն միաձայն դատապարտել և պահանջել ենք պատժամիջոցներ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման համար, որն իրականացվել է 2020 թ. հրադադարի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի հրամանների բացահայտ խախտմամբ։

Թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել այս ռազմական հարձակման, դրա հետևանքների, այդ թվում՝ Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով Ղարաբաղի հայերի զոհերի համար։ Ես նաև իմ խորին զորակցությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Մենք կշարունակենք նպաստել փախստականների վերադարձի իրավունքի իրացմանը և նրանց անվտանգության ու բարեկեցության համար Ադրբեջանի պատասխանատվությանը՝ միջազգային երաշխիքներով։ Սա պետք է ներառի միջազգային ներկայությունը տեղում՝ ապահովելու թափանցիկություն և վստահություն, ինչպես նաև այլ առաջնահերթ խնդիրների, ինչպիսին է՝ մշակութային ժառանգության պահպանումը:

Մենք քաջատեղյակ ենք Հայաստանի Հանրապետությանը սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին։ Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում, ԵՄ-ի աջակցությամբ կայանալիք հանդիպմանը մասնակցելու Ադրբեջանի նախագահի մերժումն այս առումով ցավալի է, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս կայուն խաղաղության ձգտման Բաքվի հանձնառության բացակայությունը։ Սա է նաև պատճառը, որ մենք կոչ ենք անում համապարփակ վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թեև մենք վստահում ենք և կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները, Բաքվի հետ «բիզնեսը, ինչպես միշտ» բանաձևն ակնհայտորեն այլևս անընդունելի է։

Այս դժվարին ժամանակահատվածում, երբ Ձեր երկիրը բախվում է մի շարք արտաքին սպառնալիքների, Եվրախորհրդարանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը: Այն ձգտում է Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության էական ավելացմանը՝ մարդասիրական օգնության անմիջական կարիքներից դուրս: Մենք կարծում ենք, որ դա, որոշակի պայմաններում, պետք է ներառի նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը:

Ի վերջո, թույլ տվեք նշել, որ ես ողջունում եմ վերջերս Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Սա կարևոր քայլ է հօգուտ միջազգային արդարադատության, որը հստակ ուղերձ է հղում պոտենցիալ ագրեսորներին և Հայաստանն ավելի է մոտեցնում Եվրամիությանը»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումը
Ամենադիտված