Ռոբերտո Մանչինին հուսով է, որ Ռոնալդուն չորեքշաբթի վատ երեկո կունենա
Վերջին լուրեր
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ խաղից առաջ նշել է, որ մրցակցի կազմից ամենաշատը զգուշանում է Քրիշտիանու Ռոնալդուից։
«Հույս ունեմ, որ չորեքշաբթի Ռոնալդուն վատ երեկո կունենա, քանի որ դժվար է խաղալ այնպիսի ֆուտբոլիստի դեմ, ով յուրաքանչյուր խաղում հեղինակում է մեկ կամ երկու գոլ։ Պորտուգալացին լավագույն խաղացողն է և արժանի է «Ոսկե գնդակին»։ Նա անցյալ մրցաշրջանում շատ գոլեր է հեղինակել, և դա օգնել է «Ռեալին» շրջանցել «Բարսելոնային»։ Անհրաժեշտ է նրան մեծ ուշադրություն դարձնել»,-մարզչի խոսքերը մեջբերում է The Telegpaph-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)