Թուրք-սիրիական սահմանին բախվել են քրդերն ու սիրիացի ապստամբները. Der Standard.
Վերջին լուրեր
Սիրիայում ապստամբների և քրդական կուսակցության զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 36 զինվոր. հաղորդում է ավստրիական պարբերականը: Ալ Հասաքե հյուսիսային նահանգից ստացված տեղեկությունների համաձայն՝ երեքշաբթի օրը իսլամիստական Ան Նուսրա խմբավորումը բախման ժամանակ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ռաս ալ Այնում կորցրել է 16 գրոհային: Քրդական կուսակցության կողմից զոհվել է 20 զինյալ:
Վերոնշյալ քրդական կուսակցությունը Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղն է: Ընդդիմադիրները պնդում են, թե նրանք ապստամբության սկզբից համագործակցում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)