Կոնգոյում ապստամբները հայտարարել են Գոմա քաղաքի գրավման մասին
Վերջին լուրեր
«Մարտի 23-ի շարժման» ապստամբները հայտարարել են, որ, չհանդիպելով դիմադրության, գրավել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության վարչական կենտրոն համարվող հյուսիսային Կիվու գավառի Գոմա քաղաքը:
Նշենք, որ Գոմայում է գտնվում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության խոշոր ռազմական բազան: Շաբաթ օրը այստեղ են տեղափոխվել ուկրաինական մարտական ուղղաթիռներ՝ ապստամբների դիրքերի ոչնչացման նպատակով:
Երկուշաբթի օրը ԿԴՀ կառավարությունը մերժել էր ապստամբների պահանջը 24 ժամվա ընթացքում խաղաղ բանակցությունների սկսելու մասին: Հակառակ դեպքում ապստամբները սպառնացել էին «շարունակել մարտական գործողությունները մինչև կառավարության լրիվ տապալումը»: Մ23-ի զինվորականներին ղեկավարում էր նախկին գեներալ Բոսկե Նտագանդան, որի հանձնմանն է ձգտում Միջազգային քրեական դատարանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)