Պաղեստինյան կողմը մերժել է զինադադար կնքելու Իսրայելի առաջարկը
Վերջին լուրեր
Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության ջոկատները մերժել են Իսրայելի առաջարկը զինադադար հաստատելու մասին. հաղորդում է արբանյակային Al Mayadin հեռուստաալիքը:
Ըստ այդ տեղեկության՝ Իսրայելն ավելի վաղ հրաժարվել էր ամբողջովին հանել շրջափակումը պաղեստինյան անկլավի վրայից և դադարեցնել «Իսլամական ջիհադի» և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետապնդումը:
Իսկ եգիպտացի դիվանագետները շարունակում են ջանք գործադրել հակամարտության կարգավորման համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Իսրայելը սկսել է մեծամասշտաբ ռազմական գործողություններ Գազայի հատվածում՝ ի պատասխան պաղեստինյան զինյալների կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շարունակական հրթիռային հարձակումների: Ռազմական գործողությունների շրջանակներում Իսրայելը ռմբակոծում է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները օդից և ծովից։
Իրենց հերթին զինյալները շարունակում են ռմբակոծել Իսրայելը: Վերջին հաշվարկների համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 109 պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Իսրայելը կորցրել է երեք խաղաղ բնակչի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)