Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է ICAO-ի գլխավոր քարտուղարի հետ
Վերջին լուրեր
Նոյեմբերի 16-ին կայացավ Կանադայում ՀՀ դեսպան, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եգանյանի հանդիպումը ICAO-ի գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ եւ ՔԱՄԿ-ի փոխհարաբերությունները, առկա խնդիրներն ու անելիքները: Գոհունակությամբ նշվեց համագործակցության բարձր մակարդակը: ՀՀ մշտական ներկայացուցիչն ու գլխավոր քարտուղարը մանրամասնորեն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն առնչվող մի շարք հարցերին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)