Անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում. ՀՀ վարչապետ
Վերջին լուրեր
Վարչապետը ցավակցական խոսք է հղել հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:
Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)