Սիբիրյան խոցի հետ կապված իրավիճակը վերահսկելի է
Վերջին լուրեր
Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում ներկայում Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցում, սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ, հոսպիտալացվել է 4 հիվանդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ:
3 հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաև ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Իրավիճակը վերահսկելի է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)