Ստորագրվել է հուշագիր Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ
Վերջին լուրեր
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ:
Կողմերը համագործակցության շրջանակներում պայմանավորվել են արդյունավետ և կառուցողական համագործակցություն ծավալել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հուշագրի ստորագրման հետ միաժամանակ կողմերը հանդես են եկել վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված համատեղ նամակով՝ կապված ընտանեկան բռնության զոհերի համար պետական հովանավորությամբ ապաստարան ունենալու անհրաժեշտության խնդրի հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)