ՀՀ ոստիկանության փախչող պետավտոտեսուչները (տեսանյութ)
Վերջին լուրեր
Թե ինչպես են ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտմանն արձագանքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Այլ հարց է, թե ինչպես են «ինքնադրսևորվում» երթևեկությունը վերահսկող ոստիկանները, երբ հենց իրենք են խախտում նույն կանոններն ու դիտողություն ստանում շարքային վարորդներից։
Երեկ պատահաբար մեքենայով երթևեկում էինք Երևանում։ Մեքենայի վարորդը` Դանիել Իոաննիսյանը, նկատեց, որ ՃՈ «1357» կողային համարով մեքենան փորձում է առաջ անցնել՝ խախտում կատարելով, և դիտողություն արեց։ Եթե, օրինակ, ես լինեի ոստիկանների փոխարեն, սուսուփուս առաջ կշարժվեի՝ իմ մեջ ընդունելով իմ սխալը։ Բայց արի ու տես, որ նրանցից ղեկին նստածը շատ ինքնավստահ սկսեց գոռգոռալ՝ «Լավ եմ անում, արա այ տղա»... Վարորդը պահանջեց աջ մայթի մոտ կանգ առնել։ Երբ ՃՈ աշխատակիցները մոտեցան և տեսան, որ ավտոմեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը նկարահանել է փաստը, իսկ վարորդը պատրաստվում է զանգահարել «1-02», շփոթված հետ գնացին ու նստելով ծառայողական մեքենան՝ հեռացան։
Դիտեք տեսանյութը։
Արմինե Վարդանյան


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)